ՆՆորայր Շողիկյան

Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Վաղարշապատ համայնքի՝ Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը

Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Վաղարշապատ համայնքի՝  Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի, Արմավիրի մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանի հետ մասնակցել է Վաղարշապատ համայնքի Զվարթնոց թաղամասի մանկապարտեզի բացման արարողությանը: Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։

 
 
Մանկապարտեզն ամբողջությամբ նորոգվել և կահավորվել է բարերար Գոռ Սահակյանի միջոցներով:

Այն նախատեսված է 120 երեխայի համար և այսօրվանից արդեն շահագործվում է:

 
 

Մանկապարտեզի տեղում նախկինում Զվարթնոցի մշակույթի տան շենքն էր, որը տասնամյակներ շարունակ չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում