Այս ընտրությունները առաջ են բերել հեղափոխության նոր օրակարգ, որտեղ թավիշը պետք է բացառվի. Փաշինյան

ՆՆորայր Շողիկյան

«300 հազար ադրբեջանցիների թեման ֆեյք, հորինովի թեմա է, նման բան չի եղել, չկա և չի լինելու»,- հայտարարել է վարչապետը 8-րդ գումարման խորհրդարանի վերջին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր հանրությունը պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք սուտը տարածել են: Ըստ նրա՝ ժողովուրդը հաղթել է լայնածավալ ընտրակաշառքին:

Խորհրդարանական ընտրությամբ հաստատվել է Հայաստանի ինստիտուցիոնալ հասունությունը: «Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել և կառավարում է»,- հայտարարել է վարչապետը, նկատել՝ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունն է:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում