ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը և Goldman Sachs-ի նախագահը քննարկել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Փաշինյանը և Goldman Sachs-ի նախագահը քննարկել են Հայաստանում  ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին:

 

Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում