ԼԼուսինե Մուրադյան

Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատվիրակության հետ քննարկվել է Ոստիկանության հենասյունային ծառայությունների ձևավորումը

Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատվիրակության հետ քննարկվել է Ոստիկանության հենասյունային ծառայությունների ձևավորումը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն օգոստոսի 26-ին ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատվիրակությանը՝ հայաստանյան ծրագրի ղեկավար Անթյե Ֆրիցի գլխավորությամբ:

 

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել համատեղ կատարված աշխատանքները՝ կարևորելով արդյունավետ համագործակցությունն ու այն ընդլայնելու հնարավորությունները։

 

Փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ու ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ Ոստիկանության հենասյունային ծառայությունների ձևավորումը, ինչպես նաև անդրադարձել է առանձին ուղղություններով գրանցված ձեռքբերումներին ու ընթացիկ աշխատանքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։

 

Անթյե Ֆրիցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատրաստակամությունը՝ աջակցել Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին։

 

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության առավել ամրապնդման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ վերահսկողության ներքին մեխանիզմների սահմանման և ձևավորման, ոստիկանության բարեվարքության և էթիկայի սկզբունքների, ոստիկանության և համայնքի հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում