ՄՄարիամ Մխիթարյան

Ուիթքոֆը Մոսկվայում խախտել է արարողակարգը. Reuters

Ուիթքոֆը Մոսկվայում խախտել է արարողակարգը. Reuters

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խախտել է արարողակարգը՝ հանդիպման մեկնելով առանց պետքարտուղարության ներկայացուցչի, որը սովորաբար գրառում է կատարում: Դա հանգեցրել է շփոթության, Ուիթքոֆը սխալ է փոխանցել Կրեմլի դիրքորոշումը՝ հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրի:

Օգոստոսի 6-ին Մոսկվայում Ուիթքոֆը Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Ռուսաստանի նախագահը, իբր, պատրաստ է զգալի տարածքային զիջումներ առաջարկել՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Թրամփը, դա լսելով, համաձայնել է գագաթնաժողով անցկացնել Պուտինի հետ։

Հաջորդ օրը Ուիթքոֆը մի քանի եվրոպացի առաջնորդների հետ զրույցում ասել է, որ Պուտինը պատրաստ է զորքերը դուրս բերել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններից, եթե Կիևը զիջի Դոնեցկն ու Լուգանսկը՝ հայտնել է Reuters-ի աղբյուրը, որը ծանոթ է զրույցին: Առաջարկը «ցնցել է զրույցի մասնակիցներին», քանի որ այն կտրուկ տարբերվել է Պուտինի դիրքորոշման վերաբերյալ նրա սեփական գնահատականներից՝ հայտնել են գործակալության չորս աղբյուրները, այդ թվում՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներ:

Սակայն արդեն հաջորդ օրը Ուիթքոֆը հայտարարել է, որ Կրեմլը իրականում չի առաջարկել զորքերը դուրս բերել Ուկրաինայի երկու շրջանից, այլ միայն հասկացրել է, որ չի պահանջի Արևմուտքից պաշտոնապես ճանաչել Զապորոժիեի և Խերսոնի շրջանները որպես Ռուսաստանի մաս։

Reuters-ի աղբյուրների տվյալներով՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ, այդ թվում ՝ Ուկրաինայի հարցով Թրամփի խորհրդական Քիթ Քելոգը, դժգոհ են եղել, որ Ուիթքոֆը Մոսկվայից հակասական տեղեկություններ է բերել այն պահին, երբ Վաշինգտոնը սկսել էր ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում Թրամփի և Պուտինի միջև կայացած հանդիպումը, որը հաջորդեց Ուիթքոֆի Մոսկվա այցին, նույնպես էական առաջընթաց չի գրանցել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում