ՎՎարդան Հովսեփյան

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը՝ այցելելով հայ բեմի վարպետի բնակարան:

Քաղաքապետ Մարությանի առաջարկությամբ՝ հոկտեմբերի 8-ին ավագանին միաձայն որոշել էր Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Մանարյանին: Շնորհավորելով մեծ արտիստին՝ քաղաքապետը մաղթել է նրան առողջություն և եռանդ: 

«Ինձ շատ եք ոգևորել թե՛ Ձեր ստեղծագործական անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ. դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում