ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը և դեսպան Գամիլին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները

Վահագն Խաչատուրյանը և դեսպան Գամիլին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին։

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում իրականացրած արդյունավետ աշխատանքի և երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Դեսպան Գամիլը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Հայաստանում գտնվելու տարիներին Հանրապետության նախագահի ու իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության համար։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանից տանում է ջերմ ու բարի հիշողություններ։



Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի իրագործման հնարավորությունները։

Կարևորվել են տարբեր մակարդակներում իրականացվող երկկողմ նախաձեռնություններն ու փոխայցելությունները, երկկողմ ներդրումների խթանման հեռանկարները, որոնք նպաստում են գործարար շրջանակների միջև կապերի խորացմանն ու նոր հարաբերությունների ձևավորմանը։

Կողմերն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ամրապնդման հեռանկարներին։ Այդ համատեքստում Հանրապետության նախագահը նշել է, որ դրան է միտված Հայաստանի կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի կյանքի կոչման համար ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ընթացող զարգացումները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում