ԼԼիլիթ Ասատրյան

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 28-ին՝ ժամը 11։46-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են երկու VAZ մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, վարորդներից մեկին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում