Ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը համերգ կունենա Երևանում

Ռուս  դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը համերգ կունենա Երևանում

Հոկտմբերի ութին հայ արվեստասեր հանրությանը մեծ անակնկալ է սպասվում: Երևանում համերգ է ունենալու աշխարհահռչակ ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով աշխարհի ամենագունեղ և ինքնատիպ երաժիշտ-կատարողներից է:

Համերգը տեղի կունենա Նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» 15-րդ փառատոնի շրջանակում: Լյուբիմովը կնվագի նաև Կոմիտաս:

Նա այսօր հանդիպել է լրագրողների հետ եւ հերթական անգամ իր հիացմունքը հայտնել Հայաստանի, հայկական հյուրասիրության եւ հայ հանդիսատեսի վերաբերյալ:

Ինչպես Լյուբիմովն է նկատում՝ հանդիսատեսը նախընտրում է միշտ նույն բանը լսել՝ երաժշտական նույն և ծանոթ կատարումները, բայց միշտ դահլիճից ավելի գոհ է հեռանում, երբ իր սպասումները գերազանցվում են: Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրը հայ հանդիսատեսին կներկայանա  ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ քիչ հայտնի ու հետաքրքիր երգացանկով:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում