ԼԼիլիթ Ասատրյան

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբարձրանա 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբարձրանա 3-5 աստիճանով

Oգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ը ամբողջ հանրապետությունում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 28-29-ին՝ երեկոյան, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 28-29-ին՝ երեկոյան ժամերին, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում