ՎՎարդան Հովսեփյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաների հետ

Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և կրթության հարցերով տեղակալ տիկին Ստեֆանիա Ջիաննինիի հետ։ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ընթացող ծրագրերը և համագործակցության հեռանկարները։ Բարձր է գնահատվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մշակութային կոնվենցիաների կոմիտեներում Հայաստանի ակտիվ գործունեությունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանը։ Կարևորվել է մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտներում համագործակցության շարունակականությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընթացիկ տարվա դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները ճանաչողական  այց կկատարեն Հայաստան։

Նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում կայացած Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համաժողովին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում