ՄՄարիամ Մխիթարյան

Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների սպանությունն աննախադեպ գործողություն էր Ադրբեջանի ժողովրդի դեմ. Ալիև

Եկատերինբուրգում Սաֆարով եղբայրների սպանությունն աննախադեպ գործողություն էր Ադրբեջանի ժողովրդի դեմ. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի ուժայինների իրականացրած ռեյդերը, որոնց հետևանքով զոհվել են Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները:

Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը սկսվել է «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանումից, որի համար Ալիևը ավելի վաղ մեղադրել էր Ռուսաստանին: Նա նշել է, որ այդ պահին Ադրբեջանը «զայրացած էր, վրդովված ու հիասթափված», և մարդիկ սպասում էին արդար նախաքննության: Սակայն, փոխարենը՝ «Ռուսաստանում սկսվել են անհիմն հարձակումներ ադրբեջանցիների վրա»:

«Երկու մարդ խոշտանգվել է և սպանվել: Իսկ ստացված պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, թե նրանք մահացել են սրտի կաթվածից»,- ասել է նա: Ալիևը վրդովված է  Ադրբեջանի և ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքից և այդ միջադեպը որակել է «աննախադեպ գործողություն» ադրբեջանական ժողովրդի դեմ:

«Մենք պատասխանատու չենք հարաբերությունների վատթարացման համար: Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:

2025 թվականի հունիսին Եկատերինբուրգում անվտանգության ուժերի իրականացրած ռեյդի արդյունքում ձերբակալվել են տասնյակ էթնիկ ադրբեջանցիներ, որոնք կասկածվում են 2001-2011 թվականներին կատարված սպանությունների համար: Ձերբակալության ժամանակ մահացել են Սաֆարով եղբայրները: Հուլիսին լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնությանն է փոխանցել ադրբեջանցիների «խոշտանգումների և սպանության» ապացույցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում