ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վեց շրջանի էներգետիկ օբյեկտների վրա

Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վեց շրջանի էներգետիկ օբյեկտների վրա

Ռուսական ուժերը հերթական զանգվածային հարվածն են հասցրել Ուկրաինայի վեց շրջանի՝ Սումիի, Պոլտավայի, Դոնեցկի, Չեռնիգովի, Խարկովի և Զապորոժիեի էներգետիկ ու գազատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ «Վնասները գնահատվում են։ Հարձակումների վայրում աշխատում են արտակարգ և փրկարարական ծառայությունները»,- չորեքշաբթի՝ օգոստոսի 27-ի առավոտյան հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։

Կիևն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է «ջեռուցման սեզոնի նախօրեին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու գիտակցված քաղաքականությունը, որը «քաղաքացիական բնակչության դեմ էներգետիկ ահաբեկչության հերթական ակտն է»։

Ընդհանուր առմամբ, օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը, ռուսները, շարունակելով լայնածավալ պատերազմը Ուկրաինայի դեմ, հարձակվել են հարևան երկրի վրա 95 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարքերով և դրանց իմիտատորներով՝ Կուրսկից, Ռոստովի և Կրասնոդարի մարզերից, ինչպես նաև Ղրիմից, հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Նախնական տվյալներով՝ ուկրաինական ստորաբաժանումները ոչնչացրել են 74 թշնամու անօդաչու թռչող սարք երկրի հյուսիսում, հարավում և արևելքում, գրանցվել է 21 անօդաչու թռչող սարքի հարված 9 վայրում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում