ԳԳոհար Սարգսյան

Էլեկտրամատակարարման որակի բարձրացման և համակարգի արդիականացման վերաբերյալ  Լոռու մարզպետի պաշտոնակատարն այսօր խորհրդակցություն է անցկացրել  

Էլեկտրամատակարարման որակի բարձրացման և համակարգի արդիականացման վերաբերյալ  Լոռու մարզպետի պաշտոնակատարն այսօր խորհրդակցություն է անցկացրել  
Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը օգոստոսի 26-ին խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկելու բնակավայրերում էլեկտրամատակարարման ծառայությունների որակի բարձրացմանը, համակարգի արդիականացմանը և ոլորտի զարգացման գործընթացներին վերաբերող հարցեր:  Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
 
 
Հանդիպմանը մասնակցել է նաև  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանը:
 
Մարզպետի պաշտոնակատար  Հովհաննես Ավետիսյանն իր խոսքում  ընդգծել է, որ պետությունը շարունակում է լայնածավալ աշխատանքներ տանել ոլորտի կարգավորման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։
 
 Նա կարևորել է համայնքապետերի և ՀԷՑ-ի փոխհամագործակցությունը՝ նշելով, որ միասնական ջանքերով կարելի է հասնել այնպիսի արդյունքների, որոնք անմիջականորեն կզգան մարզի բնակիչները:
 
 Տիգրան Հովսեփյանը ևս կարևորել է համայնքների հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ միայն սերտ գործակցության միջոցով է հնարավոր օպերատիվ արձագանքել էլեկտրամատակարարման խնդիրներին և բնակչության համար ապահովել հուսալի և անխափան էլեկտրամատակարարում:
 
 
Նա հորդորել է «Դեբեդ» մասնաճյուղի աշխատանքներն ավելի օպերատիվ և արագ կազմակերպելու նպատակով բնակավայրերում կամ այլ տարածքներում էլեկտրաէներգիայի ընդհատումների դեպքում զանգահարել և խնդրի մասին բարձրաձայնել ՀԷՑ-ի «Թեժ գիծ» կամ մասնաճյուղի տարծքային վարչական մասերի օպերատիվ շրջիկ խմբերին(ՕՇԽ):
 
 
 Հանդիպման ընթացքում համայնքապետերը բարձրաձայնել են իրենց բնակավայրերում առկա խնդիրները: ՀԷՑ-ի պաշտոնյաների հետ քննարկվել են ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, բնակավայրերում համակարգային անհետաձգելի խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր և լուծումների հնարավոր տարբերակներ:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում