ՎՎարդուհի Հարությունյան

Սիրիայի նախագահը բացառել է, որ Արաբական Հանրապետությունը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին

Սիրիայի նախագահը բացառել է, որ Արաբական Հանրապետությունը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին

Սիրիայի նախագահը բացառել է, որ Արաբական Հանրապետությունը կմիանա Աբրահամյան համաձայնագրերին:

«Դրանք ձեռք են բերվել Իսրայելի և այն երկրների միջև, որոնց միջև վեճեր չկան: Սիրիայի դեպքում իրավիճակն այլ է: Կա Գոլանի բարձունքների օկուպացիայի հարցը»,- մանրամասնել է Աշ Շարաան:

Նա ընդգծել է, որ այժմ բանակցություններ են վարում Իսրայելի հետ, սակայն հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, եթե դա համապատասխանի Սիրիայի շահերին և կայունություն ապահովի:

Մայիսին ԱՄՆ նախագահը Էր Ռիադում հանդիպել էր Սիրիայի նախագահի հետ, կոչ արել միանալ Աբրահամի համաձայնագրերին և աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չեզոքացման ջանքերին։ Աշ Շարաան վերահաստատել է հավատարմությունը Իսրայելի հետ 1974 թվականի համաձայնագրին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում