ՎՎարդուհի Հարությունյան

Լիտվայի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական ԶԼՄ-ների մեղադրանքներին

Լիտվայի ԱԳՆ-ն արձագանքել է վրացական ԶԼՄ-ների մեղադրանքներին

Լիտվայի ԱԳՆ-ն «համակարգված տեղեկատվական հարձակում» է որակել վրացական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Մեծ Բրիտանիան Լիտվայում ակտիվիստներ է պատրաստում հոկտեմբերին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար:

Այս կապակցությամբ BNS գործակալության հարցին ի պատասխան՝ Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տվյալ տեղեկությունը կեղծ է և իրականության հետ որևէ աղերս չունի:

Գերատեսչությունից նշել են, որ նման արշավներն ուղղակիորեն կապված են Վրաստանի կառավարության  ժողովրդավարական արժեքներից և եվրոպական ուղուց հեռանալու, ինչպես նաև քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում