ԳԳոհար Սիմոնյան

Էրեբունի-Երևանը ներկայացվեց նոր ցուցահանդեսում

Էրեբունի-Երևանը ներկայացվեց նոր ցուցահանդեսում

«Էրեբունի-Երևանը նկարազարդ ալբոմներում, գրքերում, պլակատներում և լուսանկարներում» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Երևանին նվիրված ամսագրեր, եզակի քարտեզներ, բացիկներ և այլ ցուցանմուշներ, որոնցում պատկերված է հին ու նոր Երևանը: Էրեբունի-Երևանի 2801-ամյակին նվիրված ցուցադրությունը բացվել է հոկտեմբերի 18-ին Հայաստանի ազգային գրադարանում:

Ցուցադրության նախաձեռնությունը Հայաստանի ազգային գրադարանի արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնինն է, որի վարիչ Աննա Օնանյանը ցուցանմուշներից հատկապես կարևորել է 17-րդ դարում արված Երևանի քարտեզի վերատպությունը:

«Քարտեզը նկարել է հոլանդացի ճանապարհորդ Ժան Շարդենը հայ վաճառականների օգնությամբ: Քարտեզի ներքևի մասում Արարատ լեռն է, իսկ Արարատի ստորոտում՝ Երևանը: Գրված է Երվան: Դա 1667 թվականի քարտեզ է»,- ասել է Օնանյանը:

Անդրադառնալով մերօրյա Երևանի ճարտարապետական պատկերին` նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաք՝ որպես ճարտարապետական համալիր, կրում է տարբեր ազդեցություններ: «Եթե մենք դիմում ենք արտասահմանցի ճարտարապետների կամ համագործակցում ենք օտար երկրում կրթություն ստացած մասնագետների հետ, նրանք իրենց փորձը, մոտեցումներն են բերում մեր երկիր: Կարծում եմ` ազգային ճարտարապետության ավանդույթները պահպանել է պետք, բայց և բնական են տարբեր ազդեցություններն ու զարգացումները»,-նշել է Օնանյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում