ԷԷլեն Պետրոսյան

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում՝ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում՝ բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ

Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովի շրջանակներում կայացել է քննարկում բազմակողմ համագործակցության հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

 

Անդրադարձ է կատարվել երկկողմ ձևաչափով և բազմակողմ հարթակներում փոխգործակցության միջև արդյունավետ սիներգիայի ապահովման հարցերին:

 

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպություններում ՀՀ համար առաջնահերթությունների առաջմղմանը և առկա իրավիճակում նոր օրակարգի կյանքի կոչմանն ուղղված տարվող աշխատանքները։

 

Մտքեր են փոխանակվել տարբեր ուղղություններով հեռանկարների, նոր նախաձեռնությունների և դրանց իրականացման համար անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

 

Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման վերաբերյալ ՀՀ տեսլականին, առաջնահերթություններին և իրականացվող աշխատանքներին:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում