ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանը Կովկասի զարդն է. Irish Examiner

Հայաստանը Կովկասի զարդն է. Irish Examiner

Իռլանդական Irish Examiner պարբերականը, հաշվի առնելով իրենց երկրի Ryanair ավիաընկերության Հայաստանի ավիաշուկա մտնելը, ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը: Ըստ իռլանդական պարբերականի՝ Հայաստանը «Կովկասի զարդն» է:

Լրատվամիջոցն ընթերցողներին տեղեկացնում է, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է. Irish Examiner-ը Հայաստանի բազմաթիվ հիասքանչ վանքերի և եկեղեցիների շարքում առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը: Պարբերականն անդրադարձել է Սևանա լճին և այլ ազգային պարկերի:

Irish Examiner-ը զբոսաշրջիկներին առաջարկել է նաև Հայաստան այցելելու դեպքում լինել  Տաթևի վանական համալիրում և օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:

Խոսելով մայրաքաղաք Երևանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետությունը տպավորիչ է:

«Աշխույժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտորեն կրում է եվրասիական ժառանգությունը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է  այնպիսի ճարտարապետությամբ, որն արժանի է տեղ գտնել զբոսաշրջային ուղեցույցներում»,- գրված  է հոդվածում:

Irish Examiner-ը նաև նշել է, որ Երևանը հարուստ է բազմաթիվ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում