ՄՄարիամ Մխիթարյան

Քրդերը պարետային ժամ են սահմանել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում. Rudaw

Քրդերը պարետային ժամ են սահմանել Սիրիայի հյուսիսային Ռաքքա քաղաքում. Rudaw

Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) քրդական կազմավորումների հրամանատարությունը հայտարարել է Եփրատի ափին գտնվող Ռաքքա քաղաքում պարետային ժամ սահմանելու մասին, որը ուժի մեջ կլինի տեղական ժամանակով ժամը 00:00-ից մինչև 05:00-ը: Ինչպես հաղորդում է Rudaw հեռուստաալիքը, այս որոշումը կայացվել է տեղի արաբական ցեղերի աշխարհազորայինների կողմից զինված հարձակումների սպառնալիքի պատճառով:

Ավելի վաղ SDF-ի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ քուրդ մարտիկներն օգոստոսի 24-ին հետ են մղել Դեյր Զոր նահանգի Էլ-Ջունեյնա քաղաքում իրենց հրամանատարական կետի վրա հարձակումը: Քրդերն այդ հարձակման համար մեղադրել են անցումային կառավարության զորքերի աջակցությունը վայելող խմբավորումներին: «ՍԴՈՒ-ն Դամասկոսի իշխանություններից պահանջում է սանձել խմբավորումների անդամներին և ստիպել նրանց դադարեցնել հարձակումները, որոնք ապակայունացնում են իրադրությունը»,- գրում է Rudaw-ը:

Հեռուստաալիքի աղբյուրները հաղորդել են նաև կատաղի փոխհրաձգությունների մասին, որոնք ընթանում են Եփրատ գետի արևելյան և արևմտյան ափերին՝ Դեր Զոր քաղաքի մերձակայքում, որը համանուն նահանգի վարչական կենտրոնն է: Կողմերը կիրառում են գնդացիրներ ու նռնականետեր, սպանվածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում