ԳԳոհար Սիմոնյան

Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Սթենլի Քլարքի համերգով

Yerevan Jazz Fest-ը կմեկնարկի Սթենլի Քլարքի համերգով

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը Երևանում և Երևանի սահմաններից դուրս կանցկացվի ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Yerevan Jazz Fest 2019-ը: Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: Այն կազմակերպել են ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո փրոդաքշնը»։ 

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին: 

Հոկտեմբերի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ինքնատիպ համերգային երեկո կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին «Հայաթում» համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում