ՎՎարդուհի Հարությունյան

Մակրոնն ու Տոկաևը անդրադարձել են Հարավային Կովկասի զարգացումներին

Մակրոնն ու Տոկաևը անդրադարձել են Հարավային Կովկասի զարգացումներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

«Քննարկել ենք մեր ռազմավարական գործընկերության ամրապնդումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում՝ որպես 2023 թվականի նոյեմբերին Ղազախստան կատարած իմ այցի և անցյալ տարվա նոյեմբերին նախագահ Տոկաևի Ֆրանսիա կատարած պետական այցի շարունակություն։

Քննարկել ենք նաև միջազգային իրավիճակը՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև Հարավային Կովկասում շարունակվող բանակցությունները»,- գրել է Մակրոնը X-ի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում