ՎՎարդուհի Հարությունյան

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն

Իտալիայի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի արտգործնախարարություն՝ փոխվարչապետ Մատեո Սալվինիի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասին արված հայտարարություններից հետո, որոնք Փարիզը որակել է «անընդունելի»:

Վերջերս Միլան կատարած այցի ժամանակ Սալվինիին հարց էին ուղղել «Կամեցողների կոալիցիայի» կողմից Ուկրաինայում իտալական զորքեր տեղակայելու հնարավորության մասին: Իտալիայի փոխվարչապետը պատասխանել էր, թե Ֆրանսիայի նախագահը «թող ինքը գնա այնտեղ, սաղավարտ հագնի ու զենք վերցնի»։

Ըստ AFP գործակալության՝ Ֆրանսիայի արտգործնախարարությունում Իտալիայի դեսպանին ասել են, որ Սալվինիի խոսքերը «հակասում են երկու երկրի միջև վստահության մթնոլորտին և պատմական հարաբերություններին»։

«Կամեցողների կոալիցիան» գլխավորում են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Իտալիան նույնպես կոալիցիայի անդամ է, սակայն երկրի վարչապետ Ջորջիա Մելոնին նախկինում հայտարարել է, որ Հռոմը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում