ԼԼիլիթ Ասատրյան

ԲՏԱ նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և Չինաստանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Օգոստոսի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաները երկու երկրների համագործակցության ուղղություններից է։

Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Նա նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կփորձի առավել խորացնել երկկողմ համագործակցությունը՝ հատկապես համատեղ ծրագրերի, տեխնոլոգիական, գիտակրթական փոխանակումների և ներդրումային նախաձեռնությունների ոլորտներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման կենտրոնում եղել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, թվայնացում, տեխնոլոգիական արդյունաբերություն:

Կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությանը, չինական ընկերությունների ներգրավման և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում