ՄՄարո Թարվերդյան

Ուգանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին

Ուգանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված միգրանտներին

Ուգանդան համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ՝ ընդունելու արտաքսված միգրանտներին, եթե նրանք չունեն քրեական անցյալ և անչափահաս չեն։ Այս մասին հայտնել են երկրի պաշտոնյաները։

Ըստ Ուգանդայի ԱԳ նախարարության հայտարարության՝ կողմերը մշակում են համաձայնագրի մանրամասները։ Ուգանդայի ԱԳ նախարարը Associated Press-ի հետ զրույցում նշել է, որ չնայած ունեն փախստականների նկատմամբ բարեհամբույր քաղաքականությամբ, սակայն կան որոշ սահմանափակումներ։ Նաև հայտնել են, որ երկիր տեղափոխվածները պետք է լինեն աֆրիկյան երկրների քաղաքացիներ։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում