ՔՔրիստինա Մկրտչյան

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

Տիկնիկային թատրոնը Չինաստանում մասնակցել է 3 միջազգային փառատոնի

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Գուլիվերի արկածները» ներկայացմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է «Փոքրիկ նարնջագույն ամրոց», «Դոնգբուժոու», «OH! Castle» միջազգային տիկնիկային փառատոներին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Գուլիվերի արկածները» ներկայացումը փառատոնային շրջագայության ընթացքում ներկայացվել է 15 անգամ Չենդու, Շենժեն, Անկանգ, Նանտոնգ, Տոպու, Քուջո քաղաքների տարբեր բեմահարթակներում՝ ավելի քան 4000 հանդիսականի համար:

Այցի շրջանակում թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը մասնակցել է Ասիայի փառատոների և թատերական կազմակերպությունների միջազգային ֆորումին, քննարկել համագործակցության հնարավորությունները Ճապոնիայի և Հարավային Կորեայի թատերական միջազգային փառատոների ղեկավարների հետ:

Չինական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի խորացնելու համագործակցությունը նաև 2026 թվականին Չինաստանում կայանալիք փառատոներին մասնակցությամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում