Փրկարարները մարել են Շատջրեք գյուղի տներից մեկում բռնկված հրդեհը․ կա տուժած

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։







