ԼԼուսինե Մուրադյան

Իմ ուղերձի իմաստն զգուշացնելն է, որ սա շատ ակտիվանալու է. Ալեն Սիմոնյանը՝ հիբրիդային պատերազմի մասին

Իմ ուղերձի իմաստն զգուշացնելն է, որ սա շատ ակտիվանալու է. Ալեն Սիմոնյանը՝ հիբրիդային պատերազմի մասին

Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմն արդեն վաղուց սկսվել է, և դա շարունակվելու է, և, ցավոք սրտի, ավելի մեծ թափ է առնելու: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ոչ հայկական մեդիադաշտում հրապարակված մի հոդվածի, որում պնդում կա, թե իբր Ալեն Սիմոնյանը և երկրի բարձրագույն ղեկավարները ներգրավված են մանկապղծության ցանցում։ 

«Սա իրոք ծիծաղելի է, բայց ես ուզում եմ ասել, որ այս տեսանյութի, այս փոքր ուղերձի իմաստն այն չէ, որ ինչ-որ ձևով այդ հիմարությանն արձագանքեմ: Դրան արձագանքելու կարիք կա: Ասում եմ՝ իմ մասին և մեր մասին ինչ ասես՝ ասել են և ասում են, բայց մեր ժողովուրդն ամեն ինչ լավ գիտի, չնայած որոշ մարդիկ տրվում են, ինչ-որ մարդիկ նույնիսկ մտնում են այդ խաղի մեջ, փորձում են շահարկել: Մեղքը՝ իրենց վիզը: Ես վստահ եմ, որ, այնուամենայնիվ, ճշմարտությունը բոլորը գիտեն:

Իմ ուղերձի իմաստը վառ օրինակով ձեզ ցույց տալն է և զգուշացնելն է, որ սա շատ ակտիվանալու է: Հիբրիդային պատերազմի այս ձևը, մի ճյուղը շատ ակտիվանալու է: Լինելու են ծրագրեր, նման հիմար հրապարակումների վրա ռեպորտաժներ են սարքելու, մեղադրելու են, ասելու են ամեն ինչ, բառիս բուն իմաստով, ինչ մտքներովդ անցնում է»,- ասաց նա:

Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը հորդորեց չտրվել «հիմար նյութերի» քարոզչությանը, չտարածել դրանք, բլոկել ֆեյք էջերը՝ փորձելով ճշտել, թե ով է աղբյուրը, որտեղից է ինֆորմացիան, ինչպես նաև հետևել պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասին հերթական կեղծ տեղեկությունն է շրջանառվում: Թիրախում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է, որին համեմատել են Ջեֆրի Էփշթեյնի հետ, որը ամերիկացի միլիարդատեր էր, մեղադրվել ու դատապարտվել է մանկապղծության համար և համարվել սեռական հանցագործ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում