ՎՎահե Դավթյան

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։

Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե բազմաթիվ այլ երկրներում հայկական համայնքային կառույցները լուրջ ներուժ ունեն և աշխարհի տարբեր երկրներում հունական համայնքային կառույցների հետ համագործակցելու պարագայում լուրջ հաջողությունների կարող են հասնել։

Անդրադարձ է եղել նաև Կիպրոսի ներգրավմամբ սփյուռքի կառույցների եռակողմ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հայ-հունական համագործակցության խորացումը մի շարք ոլորտներում, ինչպես նաև առաջիկայում նախատեսված մի շարք բարձրաստիճան այցելությունները։

Միաժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին ու դրա կարևորությանը տարածաշրջանային զարգացման համատեքստում»,- ասված է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում