ՎՎարդուհի Հարությունյան

Շվիդկոյը քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ապամոնտաժումը

Շվիդկոյը քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ապամոնտաժումը

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը քննադատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների ապամոնտաժումը։

«Մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց նկատմամբ ոտնձգությունը, որտեղ էլ դա տեղի ունենա, չի կարող խիստ բացասական վերաբերմունք չառաջացնել, որ ազգին էլ որ դրանք պատկանեն՝ հայերին, ադրբեջանցիներին, ռուսներին թե մեկ այլ ազգի»,- ասել է Շվիդկոյը РБК-ին։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։

«Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ժողովուրդների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և այդ կապերն անչեղարկելի են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում