ՀՀայկ Նավասարդյան

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Nissan-ը բախվել է ճամփեզրյա հողաթմբերին և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին Nissan-ը բախվել է ճամփեզրյա հողաթմբերին և կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Օգոստոսի 21-ին՝ ժամը 07:50-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին Nissan մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում