ՄՄարիամ Պետրոսյան

11-րդ ReAnimania-ն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին

11-րդ ReAnimania-ն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին

ReAnimania միջազգային 11-րդ կինոփառատոնը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 2-ը: Բացման արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Կինոփառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել ավելի քան 350 լիամետրաժ ֆիլմեր, որոնցից ընտրվել են 100-ը: 

Փառատոնի շրջանակներում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված Արման Մանարյանի 90-ամյակին և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վալենտին Պոդպոմոգովի 95-ամյակին:

Բացի ֆիլմերի ցուցադրությունից, տեղի կունենան նաև սեմինարներ և մաստեր կլասներ: Հայաստանում իրենց փորձով կկիսվեն «Մատանիների տիրակալը» ֆիլմի վիզուալ էֆեկտների պատասխանատու Ռոջեր Կուպելյանը, «Սիրով՝ Վինսենթ» ֆիլմի ռեժիսոր Խյու Վելշմանը, պրոդյուսեր Ժան Պոլ Կոմինը և իլյուստրատոր Զորիկ Գետան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում