ՔՔրիստինա Մկրտչյան

ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը. ԲՏԱ նախարարը՝ «Supermicro»-ի փոխնախագահին

ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը. ԲՏԱ նախարարը՝ «Supermicro»-ի փոխնախագահին

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է «Supermicro» տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Քլեյ Չենի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։

«Supermicro»-ն աշխարհում առաջատար ընկերություններից է բարձր արտադրողականությամբ սերվերների, պահեստավորման համակարգերի և էներգախնայող տվյալների կենտրոնների լուծումների ոլորտում։ 

Ընկերության տեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արհեստական բանականության, մետատվյալների մշակման, ամպային հաշվարկների և առաջատար թվային ենթակառուցվածքների ոլորտներում։

Իմ խոսքում ընդգծել եմ, որ ՀՀ կառավարության համար առաջնային է Հայաստանի թվային ենթակառուցվածքների զարգացումը, արհեստական բանականության կիրառումը և նորարարական լուծումների ներդրումը»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում