ՎՎարդան Հովսեփյան

Ծաղկաձորում արվեստի դպրոցի շենք կկառուցվի

Ծաղկաձորում  արվեստի  դպրոցի շենք կկառուցվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Ծաղկաձորում էր, որտեղ հետևել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով  համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Ծաղկաձորում նախատեսված է իրականացնել 3 ծրագրեր.

• մանկական արվեստի դպրոցի շենքի կառուցում,

• մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգում,

• համայնքի փողոցների հիմնանորոգում, մայթերի լայնացում:

Նշենք, որ շենքի կառուցման մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքման փուլում է:

Ծաղկաձորի արվեստի դպրոցն այժմ 67 սան ունի:

Ռոմանոս Պետրոսյանը նաև այցելել է Ծաղկաձորի մանկապարտեզ, որտեղ սուբվենցիայի շրջանակում իրականացվում են բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո մանկապարտեզն ունենալու է ընդարձակ բակ՝ մարզասարքերով հագեցած խաղահրապարակով:

Այստեղ ամբողջովին փոխվելու է ջրահեռացման համակարգը, որը երկար տարիներ խնդիր էր ամբողջ համայնքի համար, կառուցվելու են հենապատեր, լայնացվելու են մայթեզրերը:

Այժմ մանկապարտեզ է հաճախում 74 երեխա:

Շահած այս ծրագրի արժեքը 81.900.000 դրամ է: Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք  50/50 տոկոս համաֆինանսավորմամբ:

Մարզպետը ծանոթացել է նաև Մայիսյան փողոցն ընդգրկող ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:  

 Շահած պայմանագրի արժեքը 31.374.100 դրամ է, որից 14.118.345 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 17.255.755 դրամը (55%)՝ համայնքի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում