Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ցանկը

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների ցանկը

Ապրիլի 21-ի երեկոյան Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերակառուցված սրահի բացմամբ կտրվի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին նվիրված գլխավոր միջոցառումների մեկնարկը: 

Ապրիլի 22-ին Մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովը՝ նվիրված ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին: 

Ապրիլի 23-ին Էջմիածնում կանցկացվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Արարողությունը տեղի կունենա բաց խորանի առջև, հատուկ շարականի ու 100-ամյա տարելիցի առիթով սրբապատկերի ներքո:

Նույն օրը ժամը 19:15-ին լինելու է համազգային լռության րոպե. «Ակնկալում ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում և սփյուռքում մի պահ կանգ կառնեն, լռություն կպահպանեն և կհիշեն իրենց ընտանիքի, ժողովրդի պատմությունը, հարգանքի տուրք կմատուցեն ցեղասպանության անմեղ զոհերին»:

Նույն օրը 20.30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա SOAD ռոք խմբի համերգը: Մուտքն ազատ է, բայց սահմանափակում է լինելու՝ 50 000 մարդ:

Ապրիլի 24-ի երեկոյան՝ ժամը 22.30-ին կկայանա ավանդական դարձած ջահերով երթը: 

Ապրիլի 24-ի երեկոյան, ի նշան Ցեղասպանության զոհերի հարգանքի, 20.15-ին՝ դարձյալ խորհրդանշական ժամին, Հանրապետութան հրապարակում ելույթ կունենա Համաշխարհային 24/04 նվագախումբը՝ 100 երաժիշտներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում