ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիան և Իսրայելը ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացրել են առաջին ուղիղ բանակցությունները

Սիրիան և Իսրայելը ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացրել են առաջին ուղիղ բանակցությունները

Սիրիան և Իսրայելը երեքշաբթի անցկացրել են իրենց առաջին ուղիղ բանակցությունները, արտաքին գործերի նախարար Ասադ ալ Շիբանին հանդիպել է իսրայելական պատվիրակության հետ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ քննարկումների շրջանակներում: Դրանք ուղղված են Բաշար Ասադի ռեժիմի տապալումից հետո տարածաշրջանում լարվածության նվազեցմանը:

Սիրիայի պետական լրատվական SANA գործակալության տվյալներով՝ երկու կողմերը խոսել են 1974 թվականի հրադադարի վերաբերյալ համաձայնագրի վերականգնման մասին, որով բուֆերային գոտի է ստեղծել Սիրիայի և Իսրայելի միջև։

Վաշինգտոնը ձգտում է կարգավորել երկու երկրի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարվածության աճի ֆոնին՝ համապատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «բարգավաճ Մերձավոր Արևելք» տեսլականին: Այն ենթադրում է նաև «կայուն Սիրիա, որը խաղաղ է ապրում իր և իր հարևանների, այդ թվում՝ Իսրայելի հետ»,- AP-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում