ՄՄարիամ Մխիթարյան

Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի Անկախության վերականգնման օրը

Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի Անկախության վերականգնման օրը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Անկախության վերականգնման օրվա կապակցությամբ:

«Շնորհավորում եմ իմ սիրելի գործընկերոջը՝ Մարգուս Ցաքնային, Էստոնիայի անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։

Մենք լավ գիտենք ազատության փշոտ ճանապարհը։ Այս դժվարին ժամանակներում մենք գնահատում ենք անկախությունն ու ժողովրդավարությունը, ինչպես նաև համախոհների գործընկերությունը՝ ուղղված այդ իդեալների ամրապնդմանը»,- գրել է Միրզոյանը Իքսի իր էջում:

Էստոնիայի ԱԳ նախարարը պատասխան գրառմամբ շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում