ՔՔրիստինե Ոսկանյան

Խթանել երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում. փոխըմբռնման հուշագիր առողջապահության ոլորտում

Խթանել երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում. փոխըմբռնման հուշագիր առողջապահության ոլորտում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում փոխըմբռնման մի շարք հուշագրեր են ստորագրվել տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

 

ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության Սննդի և դեղերի կառավարման վարչության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

 

Այն կխթանի երկկողմ համագործակցությունը բժշկական արտադրանքի կարգավորման բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանում և Իրանում գրանցված բժշկական արտադրանքի անվտանգության, որակի և արդյունավետության մասին տվյալների, փորձի և գիտելիքների փոխանակում և այլն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում