ԳԳոհար Սիմոնյան

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և ճգնաժամային իրավիճակներում նրանց աշխատանքների համակարգմանը վերաբերող թեմաներ:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կենտրոնի կողմից տեղեկատվական դաշտում առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը՝ առաջ քաշելով նաև ոլորտում առկա բացթողումները:

Խոսելով համագործակցության մասին՝ Հովհաննես Մովսիսյանը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով մշակվել են համատեղ աշխատանքի ծրագրեր, և շուտով դրանք կյանքի կկոչվեն:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում