ԱԱսպրամ Սարատիկյան

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Հաստատվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) հաստատել է 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական և պետական ավարտական քննությունների վերաքննությունների օրերը։

Վերաքննություններն անցկացվելու են հետևյալ ժամանակացույցով․

Օգոստոսի 21

  • 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու».
  • 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»,

Օգոստոսի 22

  • 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա».
  • 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա»,

Օգոստոսի 25

  • 9-րդ դասարան՝ «Բնագիտություն».
  • 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն»:

Յուրաքանչյուր վերաքննության օրը՝ ժամը 10:00-ին, Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում (www.atc.am) կտեղադրվի համապատասխան քննական թեստը։

Դպրոցները պետք է կայքից ներբեռնեն և տպագրեն թեստերը, ապա դրանք տրամադրեն վերաքննությանը մասնակցող աշակերտներին։ Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում