ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Վոլգոգրադում ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո հրդեհվել են տեղի հիվանդանոցներից մեկը և նավթագործարանը: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան: Նահանգապետը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը: «Ռոսավիացիայի» հաղորդմամբ՝ Վոլգոգրադի օդանավակայանը գրեթե երեք ժամ չի գործել: 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Վոլգոգրադի մարզում խոցվել է ուկրաինական 13 անօդաչու թռչող սարք: Եվս 5-ական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռոստովի մարզի և Ղրիմի վրա։

Ռուսական ուժերն էլ ԱԹՍ-ներով և հրթիռներով հարվածներ են հասցրել Կրեմենչուգի շրջանին: Նախնական տվյալներով տուժածներ չկան, սակայն վնասվել են էներգետիկ ձեռնարկությունների վարչական շենքերը:

Լուբենսկի շրջանում առանց լույսի է մնացել մոտ 1,5 հազար մարդ։ Կրեմենչուգի քաղաքապետի խոսքով՝ քաղաքում լսվել են տասնյակ պայթյուններ, իսկ հարվածները հասցվել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում