ՎՎարդուհի Հարությունյան

Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ կմասնակցեն ԱՊՀ գործունեությանը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ կմասնակցեն ԱՊՀ գործունեությանը. ԱՊՀ գլխավոր քարտուղար

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար՝ հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Ինչպես ժամանակին մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ կարծում ենք, որ սա Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի հասնելու ճանապարհի փուլերից մեկն է»,- ասել է Լեբեդևը։

Պաշտոնյան հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ-ի բարձրագույն մարմինների նիստերը Հայաստանի և Ադրբեջանի տարածքում: Նա հույս է հայտնել, որ այսուհետ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ կմասնակցեն ԱՊՀ գործունեությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում