ԳԳոհար Սիմոնյան

Լևոն Արոնյանը «Grand Swiss» մրցաշարում հավասարվել է Ֆաբիանո Կարուանային

Լևոն Արոնյանը «Grand Swiss» մրցաշարում հավասարվել է Ֆաբիանո Կարուանային

«FIDE»-ի շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը երկարատև պայքարից հետո սպիտակներով հաղթել է մրցաշարի առաջատարներից մեկին՝ չինացի Վան Հաոյին: Արոնյանն, այսպիսով,  «Grand Swiss» մրցաշարում վաստակել է 5,5 միավոր և հավասարվել արդեն միանձնյա առաջատար դարձած Ֆաբիանո Կարուանային:

Հոկտեմբերի 19-ին կայանալիք 8-րդ տուրում Լևոն Արոնյանը կմրցի հենց ամերիկացի գրոսմայստերի հետ:

Հիշեցնենք, որ Մեն կղզում ընթացող մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ էր տոնել գրոսմայստեր Ալեքսեյ Դրեևի նկատմամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում