ՎՎահե Դավթյան

ՀԱՄԱՍ-ն ընդունել է զինադադարի առաջարկը

ՀԱՄԱՍ-ն ընդունել է զինադադարի առաջարկը

ՀԱՄԱՍ-ն ընդունում է զինադադարի առաջարկը, հայտնել Է կազմակերպության ներկայացուցիչ Բասեմ Նայիմը:

 
AFP-ի աղբյուրների տվյալներով՝ այն հիմնված է Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկած ծրագրի վրա և նախատեսում է 60-օրյա հրադադար և իսրայելցի պատանդների ազատ արձակում երկու փուլով:
 
Եգիպտոսի պետական al-Kahera լրատվամիջոցի տվյալների համաձայն՝ Իսրայելը առաջարկի շրջանակներում պետք է ազատ արձակի պաղեստինցի բանտարկյալների և թույլ տա մարդասիրական օգնություն Գազայի հատված:
 
AFP-ի տեղեկություններով՝ առաջարկները Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ ընթացող բանակցությունների մի մասն են:
 
Ավելի վաղ Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին, որ առաջարկի վերջին տարբերակը փոխանցվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին:
 
Իսրայելը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։ Անանուն պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ իշխանությունները ՀԱՄԱՍ-ի պատասխանը ստացել են միջնորդներից:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում