ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը նախատեսում է առաջիկա օրերին վերսկսել բանակցությունները ԱԷՄԳ-ի հետ

Իրանը նախատեսում է առաջիկա օրերին վերսկսել բանակցությունները ԱԷՄԳ-ի հետ

Իրանական կողմը նպատակ ունի շարունակել բանակցությունները ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ համագործակցության ուղիները, երկուշաբթի հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։

«Բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին»,- ասել է նա Tasnim լրատվական գործակալությանը։

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ խոսնակը քննադատել է եվրոպական երկրներին, նշելով, որ նրանք «ապակառուցողական դերակատարում ունեն» Իրանի միջուկային ծրագրի հարցում։ Նա հավելել է, որ եվրոպական եռյակի ներկայացուցիչները չեն կատարել իրենց պարտավորությունները իրանական միջուկային համաձայնագրի շրջանակներում և չեն դատապարտել ԱՄՆ-ի ու Իսրայելի հարվածներն Իրանին:

Անցյալ շաբաթ հաղորդել էին, որ ԱԷՄԳ ղեկավարի տեղակալ Մասիմո Ապարոն այցելել է Իրան։

Թեհրանը դադարեցրել է ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում