ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին. Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղություն է հաստատվել: Այդ գործում, իհարկե, անգնահատելի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դերակատարումը: Այդ մասին ժողովրդին ուղղված ուղերձի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս է պատճառը, որ Ադրբեջանի նախագահի հետ որոշել ենք պարոն Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելու համատեղ դիմում հղել Միջազգային Նոբելյան կոմիտեին»,- ասաց նա:

Օրեր առաջ Սպիտակ տունը լուսանկար էր հրապարակել, նշելով, որ աշխարհը կոչ է անում Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Դոնալդ Թրամփին: Ամերիկյան կողմը կից ներկայացրել է այն երկրների առաջնորդների անունները, որոնք հանդես են եկել համապատասխան առաջարկով:

Նրանց թվում են՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Կամբոջայի, Գաբոնի, Իսրայելի ղեկավարները, Պակիստանի կառավարությունը, Ռուանդայի արտաքին գործերի նախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում