«Սեւ ապրիլ» տեսահոլովակի նկարահանման ընթացքը

«Սեւ ապրիլ» տեսահոլովակի նկարահանման ընթացքը

Սփյուռքի նախարարությունը, Արա Գևորգյանը և «Նյու Արենա» հկ-ն իրականացնում են «Սև ապրիլ» նախագիծը: Այն համախմբել է Հայաստանի և Սփյուռքի հայկական երգչախմբերը մեկ երգի և մեկ գաղափարախոսության շուրջ: Հիշել ու պատմել աշխարհին տեղի ունեցածի մասին, կանխել հնարավոր ցեղասպանությունները…. այս է Remember երգի խորհուրդը:

Հայաստանում երգը կատարեցին Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երգչախումբն ու Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Արդեն 6 ամիս շարունակվող նկարահանումների վերջակետը դրվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ավելի քան 700 մարդ մեկ վայրում էր մեկ նպատակով եւ մեկ անվան տակ՝ «Սեւ ապրիլ»:  300 ուսանող կազմակերպեցին ֆլեշմոբ և գրեցին խորհրդանշական 1915-ը: 

Տեսահոլովակը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծն իրականացնողները այս տեսահոլովակով կազդարարեն ավելի ընդգրկուն նախագծերի սկիզբը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Սեւ ապրիլ» տեսահոլովակի նկարահանման ընթացքը

Տեսահոլովակը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Posted by Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն / Public Television of Armenia on Monday, April 20, 2015

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում