ԼԼուսինե Մուրադյան

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Oգոստոսի 18-22-ը Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում