ՄՄարիա Գաբրիելյան

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա տուժած

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳ նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին։

Նախնական տվյալներով՝ մեկ անձ տուժել է։

Հրդեհի կապակցությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում