ԳԳոհար Սիմոնյան

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում

Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում

Հայտնի սերբ երաժիշտ Գորան Բրեգովիչը Նոր տարվա գիշերը համերգ կտա Երևանում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ հավելելով, որ համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ Բրեգովիչն առաջին անգամ Հայաստանում համերգ է տվել 2010-ին՝ «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»:

«Ես սկսեցի հպարտանալ ինձնով, երբ տեսա, թե որքան երկրպագուներ ունեմ Հայաստանում»,- ասել էր երաժիշտն իր առաջին համերգից հետո: Արդեն 2012-ին Բրեգովիչը  համերգ է տվել դարձյալ Երևանում՝ «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ միասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում